Որոնում

854

1. Այսպիսի մեծ սեր,
Որ ունես Դու, Տե՛ր,
Չեմ տեսել երբեք,
Չեմ լսել երբեք:

     Հավիտենական սիրով ես ինձ սիրել,
     Ինձ իմ անունով ես կանչել, ճանաչել,
     Խաչի մահով ես մահացել,
     Սուրբ արյունդ ես Դու հեղել,
     Ինձ՝ անարժանիս,
     Քո որդին ես կոչել,
     Քո ժառանգն ես դարձրել:

2. Տեսե՞լ եք արդյոք,
Լսե՞լ եք արդյոք
Ավելի մեծ սեր,
Քան ունի մեր Տերն:

3. Չկա այլ անուն՝
Մեծ սիրով անհուն,
Որ խաչվեց հանուն
Կյանք տալու մարդուն:

Youtube ♪♫ ➤