Որոնում

855

1. Գովեմ Քո անունը, ի՛մ Հիսուս,
Ու պատմեմ ես ամենուր,
Թե՝ Դու ես Տերը: 

    Ո՞վ չի զգացել անսահման սերդ,
    Ո՞ւմ չեն հասել ողորմություններդ,
    Դու Մեծ ես, Հզոր ու Սուրբ ես:

2. Սրտանց սիրում եմ Քեզ, ի՛մ Տեր,
Իմ զորություն ու իմ Վեմ,
Իմ Բերդն ու Փրկիչն ես: 

    Դու իմ Աստվածն ու ամրությունն ես,
    Իմ ասպարն ու փրկության եղջյուրն ես,
    Իմ Տերն ես, որին հուսացել եմ: Ամեն: