Որոնում

858

1. Սրտիս ծածուկ խորանում
Մի աշտանակ է վառվում,
Լույս է տալիս, ճառագում
Ու կրակ է բորբոքում:
Այդ կրակն այրում է ինձ,
Ու հալվում եմ մոմի պես,
Ոտքերիդ մոտ եմ թափվում,
Քեզ հետ ձուլվում եմ կարծես:

    Սիրում եմ Քեզ, իմ Հիսուս,
    Քո սերն այնքան քնքուշ է,
    Բոլոր սերերից քաղցր է,
    Նվիրական, անուշ է:

2. Սիրո կրակն իմ սրտում
Բորբոքվում է օրեօր,
Տարածվում է, ինձ այրում,
Երբ Քո սերն եմ հասկանում:
Երբ Քո սերն եմ հասկանում,
Սիրահարվում եմ ես Քեզ,
Կյանքս Քեզ եմ ընծայում`
Պատարագ և ողջակեզ:

Youtube ♪♫ ➤