Որոնում

869

1. Գողգոթայում խաչի վրա զոհվեցիր ինձ համար
Եվ Սրբություն սրբոց մտար Քո սեփական Արյամբ,
Կատարեցիր պատարագը մեկ անգամ, հավիտյան,
Որ կարող է սրբել բոլոր մեղքերը մարդկության:

2. Եվ ամեն անգամ, երբ Հոգով Գողգոթա եմ գալիս,
Քո տառապանքն եմ ես տեսնում, ու սիրտս է լալիս,
Անհուն սիրով աստվածային ողողում ես հոգիս
Եվ ասում ես մեղմ շշուկով. «Ապրի՛ր Ինձ հետ, որդի՛ս:

3. Քեզ համար եմ կյանքս զոհել, քեզ համար եմ խաչվել,
Եվ Իմ Արյամբ քո մեղքերին թողություն եմ տվել,
Ապրի՛ր՝ ազատ մեղքից, մահից, ապրի՛ր Ինձ հետ, որդի՛ս,
Գողգոթայի խաչի վրայի մահս միշտ հիշի՛ր»:

4. Կյանքիս բոլոր օրերի մեջ մահդ պիտի հիշեմ
Ու փառավոր շնորհիդ համար Քեզ պիտի օրհներգեմ,
Արժանի ես Դու մեծ փառքի, Փրկիչն ես Դու հոգուս,
Արժանի ես մեծարանքի, արժանի ես, Հիսո՛ւս: