Որոնում

871

1. Կյանքը նման է ալեկոծված ծովակի՝
Փոթորկված ու լցված վտանգներով,
Բայց ես նայում եմ, Հիսո՛ւս, Քո ջինջ աչքերին,
Քեզ հետ եմ ես միայն ապահով:

    Հիսո՛ւս, Դու քայլում ես ծովի վրա,
    Եվ ինձ էլ ասում ես. «Քայլի՛ր»:
    Ահա Քեզ եմ գալիս, Տե՛ր Հիսուս՝
    Չնայելով ալիքներին:

2. Երբ փոթորկահույզ մտքերն են ինձ այցելում,
Երբ շփոթվում եմ դաժան պայքարում,
Քեզ եմ նայում ես հավատքով, հույսով լեցուն,
Եվ հոգիս խաղաղություն է գտնում:

3. Կյանքի պայքարում Դու ես ինձ առաջնորդում,
Քո Հոգով եմ զորանում ու հաղթում,
Հավատում եմ, ինձ հետ կլինես մինչև վերջ,
Եվ ես կապրեմ Քո Արքայության մեջ: