Որոնում

874

1. Երբ խավար գիշերն է իջնում,
Ամեն բան ծածկում խավարում,
Եվ խոր իրիկուն է (2),
Աստվածաշունչն ենք մենք վերցնում
Եվ սեղանի շուրջն ենք նստում,
Կարդում ենք Գիրքը կյանքի:

2. Այդ Գիրքը լի է սրբությամբ
Եվ մեզ պարգևում է նոր կյանք,
Այդ գիրքը սեր է շնչում (2):
Նա ճշմարտություն է խոսում,
Խաղաղություն է պարգևում,
Սիրենք այդ Գիրքը կյանքի:

3. Ով որ այս Գիրքը միշտ կարդա,
Նա իմաստություն կստանա,
Երբ որ սրտանց խնդրի (2):
Նրա հոգին միշտ կցնծա,
Եվ սրտում միշտ սեր կունենա,
Եվ միշտ փառք կտա Աստծուն: