Որոնում

891

1. Աշխարհն այս չի դադարում,
Հարվածում է, հոգիս գերում:
Պայքարի մեջ վիրավորված՝
Քեզ եմ կանչում, Փրկիչ Աստված:

    Փրկի՛չ, օգնի՛ր անձիս մոլոր,
    Ների՛ր, ջնջի՛ր մեղքերս բոլոր,
    Ընկած եմ ես թույլ ու անզոր,
    Քո կարիքն եմ զգում այսօր:

2. Մեղավոր եմ ինձ ճանաչում,
Զղջում եմ և քեզ աղաչում:
Ինձ դատում եմ ու ամաչում,
Արցունքն աչքիս՝ Քեզ եմ կանչում: