Որոնում

899

1. Բեթլեհեմում ծնվեց Փրկիչը,
Եկավ այս աշխարհ մեզ համար,
Այդ Աստված հայտնվեց մարմնում,
Որպեսզի Փրկի կորած մարդուն:

    Քրիստոսի լուսավոր ծնունդը
    Մարդկության մեծագույն շնորհն է,
    Ներում պարգևեց ու մեզ գնեց,
    Մեղքի ճիրաններից ազատեց:
    Ընդունի՛ր դու Տիրոջ հրավերը,
    Հեռացրո՛ւ բոլոր կասկածները,
    Բացի՛ր դու սիրտդ Հիսուսի համար,
    Սուրբ ծնունդն է այսօր Հիսուսի:

2. Քրիստոսի փառավոր ծնունդը
Աստծո մեծ սիրո ապացույցն է:
Հիմա երկնքի դռները բաց են
Հիսուսին սիրողների համար: