Որոնում

911

1. Հովիվներին մեծ լույս ծագեց,
Բարի լուրը ավետվեց,
Որ ծնվել է մեր Փրկիչը,
Եվ փայլում է նոր աստղը:
Փութալով շտապեցին գտնել
Նորածին Թագավորին,
Որ պաշտեն ու փառաբանեն
Երկնային սուրբ Արքային:

    Շողա՛, օ՜, աստղ Բեթլեհեմի,
    Պայծառ լույսով մեզ ողողիր,
    Դո՛ւք, որ քնած եք խավարում,
    Արթնացե՛ք, Տերն է ձեզ կանչում:

2. Մոգերը տեսան նոր աստղը,
Շտապելով ճամփա ընկան,
Բերեցին ոսկին, զմուռսը.
Նրա առջև ծնկի եկան:
Բեթլեհեմի աստղը շողում,
Փրկչի մասին է պատմում,
Որ լսեն մարդիկ ամենուր
Եվ չմնան խավարում: