Որոնում

915

1. Տիրոջը ես սպասեցի,
Եվ նայեց Նա ինձ, աղաղակս լսեց,
Ինձ հանեց կորստի հորից,
Կանգնեցրեց վեմին, ընթացքս հաստատեց:
Ավելի բան չեմ ուզում,
Բայց միայն՝ տանդ մեջ բնակվել,
Մեկ օրը Քեզ հետ ցանկալի է,
Քան թե հազարներ՝ սրահներիցդ դուրս:

    Մեր Սքանչելի Աստծո նմանը էլ չկա,
    Նստած երկնքում` բարեխոսում է Նա, 
    Վայելչությամբ Իր մեծ բազմած է ամպերին,
    Հավատարիմ Աստվածն է, Ապավենը մեր:
    Երանելի ես, ո՛վ սուրբ ազգ, ո՞վ է Քեզ պես՝
    Տեր Հիսուսի արյամբ գնված մի ժողովուրդ:
    Նա է քո օգնության ասպարն ու հաղթությունն,
    Հաղթանակով պիտի անցնես ընթացքը քո (2):

2. Նեղությանս մեջ կանչեցի,
Աղաղակս լսեցիր, ազատեցիր:
Ամեն ազգերն, որ ստեղծեցիր,
Պիտի խոնարհվեն առջևդ ու Քեզ ասեն.
«Սքանչելի ես, ո՜վ մեր Տեր,
Փառավոր ես, ո՜վ մեր Ապավեն,
Մեկ օրը Քեզ հետ ցանկալի է,
Քան թե հազարներ՝ սրահներիցդ դուրս»: