Որոնում

934

1. Եկել եմ, Տե՛ր, Քո առջև սրտիս խորը վերքերով,
Գիտեմ՝ կարող ես բուժել,
Ցավոտ վերքերիս սպեղանի լինել:
Ձայնդ միշտ լսեմ ու հնազանդվեմ
Եվ հարատև խոսքիդ մեջ ապրեմ,
Քեզանում միայն, Տե՜ր, հանգիստ գտնեմ:

     Քո սիրով ինձ այցելի՛ր, հոգուդ կրակով ինձ այրի՛ր,
     Որ ես լինեմ հաճելի Քո մի զավակ խորանիդ,
     Քայլեմ առաջ հավատքով՝ խոսքերիդ հետևելով,
     Ձուլվեմ Քեզ հետ, ո՜վ իմ Տեր,
     Իմ ապավեն ու իմ Տեր (2):

2. Գիտեմ հիմա, ո՛վ իմ Տեր,
Քեզանից բացի ոչ ոք
Չի կարող լինել Քեզ պես հոգատար,
Շնորհակալ եմ ես, պարտական եմ Քեզ
Թափածդ արյան, ամեն մի կաթիլ
Արյան համար, Տե՜ր Հիսուս:

Youtube ♪♫ ➤