Որոնում

948

1. Ես միշտ փառքի եմ ձգտել,
Ճանապարհ եմ ինձ հարթել,
Տե՛ր, ես Քեզ չեմ ճանաչել,
Մեղքին գերի եմ եղել:

    Դու ինձ ներիր, Տե՛ր Աստված,
    Նաև մեղքերս գործած,
    Քո առջև եմ ես ծնկած,
    Ներիր Դու ինձ, Տե՛ր Աստված:

2. Երբ կանչեցիր ինձ Քեզ մոտ,
Կորսված էի ու բորոտ,
Բայց ինձ «ապրի՛ր» ասացիր
Եվ մեղքերս քավեցիր:

3. Թագավոր ես, Տե՛ր Աստված,
Կյանքը Քեզնով է տրված,
Ցույց տուր հոգու արահետ,
Որ ես լինեմ միշտ Քեզ հետ:

    Ինձ ներեցիր, Տե՛ր Աստված,
    Նաև մեղքերս գործած
    Քո առջև եմ ես ծնկած,
    Ինձ ներեցիր, Տե՛ր Աստված: