Որոնում

952

     Օրհնյալ է հարությունը (3) Քրիստոսի (2):
1. Անապատը կանաչեց,
Ցուրտ ձմեռը նահանջեց,
Գարնան բույրը տարածվեց.
Մեր հոգին Տիրոջ այգում ապրում է:

2. Էմմանուե՜լ,Նա մեզ հետ է կենդանի,
Էմմանուե՜լ, հարուցյալ Տեր սքանչելի,
Էմմանուե՜լ, գործն է Քո անպատմելի,
Հաղթությունը հարության անջնջելի:

***
1. Քրիստոսը հարություն առավ.
Որքա՜ն ուրախ ենք մենք,
Այս խորհուրդը հասկանալով՝
Գովում ենք ահա մենք (2):

    Հարյա՛վ, Քրիստոսը հարյավ,
    Փրկիչը հարյավ`
    Առաջնորդը կյանքի:

2. Հարությամբ Նա հաղթեց մահին,
Անմահ ենք մենք հիմա,
Խայտառակեց սատանային
Եվ մեր պարծանքն է Նա (2):

3. Արդարության հանդերձ հագած`
Երգում ենք մենք Նրան
Եվ ամենուր հայտարարում.
- Հիսուսն է մեր Արքան (2):