Որոնում

962

1. Սեր է Քո անունը,
Միակ հույս, ի՛մ Հիսուս,
Առանց Քեզ չի բացվի
Աշխարհին արշալույս:
Քո Հոր փառքը թողած՝
Եկար մարդացար,
Մեզ համար բացեցիր
Ճանապարհ դեպ երկինք:

    Քեզ եմ փափագում, Տե՜ր,
    Քեզ եմ աղոթում,
    Ունայն է ամեն բան,
    Դու ես ճշմարիտ ճամփան,
    Դու ես ճշմարիտ ճամփան,
    Օգնիր՝ չշեղվեմ,
    Խոսքերիդ հետևեմ,
    Խորթ է ինձ այս աշխարհ,
    Ապրում եմ Քեզ համար:

2. Գիտեմ՝ վշտացրել եմ,
Մեղքերով Քեզ խոցել եմ,
Դու սիրող Հոր նման
Ներել ես ինձ ամեն բան:
Տուր ինձ՝ խոսքովդ ապրեմ,
Քո փառքը դավանեմ,
Ու թե որ հալածվեմ`
Սուրբ Հոգով կրծքիդ փարվեմ: