Որոնում

971

1. Հավիտենության մեջ գրված է մի անուն,
Ապրում է մի անուն, այդ անունն է Հիսուս:
Ամեն ինչ Նրանից, Նրանով եղավ,
Նա է կյանքը, Նա է սկիզբը ամենի:

    Որդի միածին, Փրկիչ աշխարհի,
    Արդար դատավոր բոլոր ազգերի,
    Իշխան խաղաղության, Արքա արքաների,
    Սքանչելի, Խորհրդական,
    Տեր զորաց, հզոր Աստված, 
    Անփոփոխ ու անսասան,
    Իմ ամուր ժայռ, իմ անմար հույս,
    Իմ Աստված:

2. Անզոր էր անգամ մահը անունն այդ ջնջելու,
Քանզի հենց այդ անվամբ են հարություն առնում:
Ամենքը կծնկեն, Նրան կդավանեն,
Երկրի բոլոր ազգերը Նրան կերկրպագեն: