Որոնում

977

1. Նոր երգով ես հանգիստը մտնեմ,
Նոր երգով իմ արքային գովեմ:
Ուրախությունով ես լցրել սիրտը իմ,
Քեզ է փափագում իմ հոգին:

    Երգն է հնչում քեզ համար, ի՛մ Տեր,
    Քո սերն ես Դու իմ սրտում վառել:
    Ինձ փրկություն ես տվել,
    Գութդ ես հայտնել,
    Պիտի երգեմ քեզ, Հիսո՛ւս, իմ Տեր:

2. Նոր երգով ես տաճարդ մտնեմ,
Խորանիդ մեջ Քեզ երկրպագեմ:
Քո օրհնությունը իմ հոգում վայելեմ,
Քո փառքի համար ծառայեմ: