Որոնում

978

1. Չար ու խարդախ այս աշխարհում
Մոլորվել էր իմ հոգին,
Դառը ողբում, անհույս լալիս,
Փնտրում էր ինչ-որ մեկին:
    Մեկ էլ հանկարծ քնքուշ մի ձեռք
    Սրբեց արցունքն աչքերիս.
    Դա Հիսուսն էր, Նա եկել էր,
    Որ փրկեր տանջված հոգիս:

2. Երբ որ տեսա ես իմ Փրկչին,
Ընկա ոտքերի առջև,
Խոցված ոտքերն համբուրեցի,
Հոգուս մեջ ծագեց արև:
    Այն ժամանակ սերը տիրեց
    Ալեկոծված իմ սրտին,
    Ես հասկացա, որ գտել եմ
    Իմ Տիրոջը, իմ Փրկչին:

3. Փրկչի գրկում գտա հանգիստ,
Ես գտա կյանք ապահով,
Էլ չունեմ ցավ, էլ չունեմ վախ,
Հիսուս ունեմ փառավոր:
    Տե՛ր իմ Աստված, շնորհակալ եմ,
    Որ ինձ այդքան սիրեցիր,
    Երկինք տանող ճանապարհին
    Անարժանիս դրեցիր:

4. Իմ Տե՛ր Հիսուս, Դու ես կյանքը,
Ճշմարտությունն ու ճամփան,
Տե՛ր, Քո Խոսքը կենաց ջուր է,
Դեղ ու լույս է ինձ համար:
    Ա՜խ, որքան եմ փափագում ես
    Իմ աչքերով Քեզ տեսնել.
    Եվ հավիտյան Քո գրկի մեջ
    Կուզեմ հանգիստս գտնել: