Որոնում

982

1. Քո առջև եմ ես կանգնած
Ու խնդրում եմ, Տեր Աստված,
Որ լցնես սիրտը իմ խաղաղությունով:
Բացես Դու իմ աչքերը,
Որ տեսնեմ Քո մեծ սերը,
Սերը Քո` խաչի ճամփով անցած:

     Թող որ Քո սերը
     Բուժի վերքերս,
     Մաքրի ամեն բան
     Ու մնա միայն
     Սեր (3):

2. Պիտի ներեմ սիրով,
Պիտի հուսամ սիրով,
Ես պիտի հավատամ սիրով,
Որ նայես ինձ, ի՛մ Աստված,
Տեսնես սիրտը իմ փոխված,
Սիրտը իմ` երկնքով լցված: