Որոնում

993

     Հովհ. 4 : 7-16
1. Սիրելինե՛ր, իրար սիրենք,
Զի սերն Աստվածանից է,
Եվ ամեն ոք, ով սիրում է,
Աստվածանից է նա ծնված
Եվ ճանաչում է Աստծուն (3),
Ճանաչում է Աստծուն:

2. Նա, որ չի սիրում Աստծուն՝
Չի ճանաչում, որ Աստված սեր է:
Սրանով Աստծո սերն երևաց.
Աստված Իր Որդուն ուղարկեց,
Որ նրանով կյանք ունենանք (2):
Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն,
Այլ` որ Աստված սիրեց մեզի:

3. Եթե Աստված մեզ այսպես սիրեց,
Մենք էլ պետք է իրար սիրենք.
Սերը կատարյալ է մեզանում,
Եթե սրտանց իրար սիրենք:
Սրանով գիտենք, որ նրանում ենք (3),
Որ Իր հոգուցը տվավ մեզ:

4. Մենք տեսանք ու վկայում ենք,
Թե՝ Հայրն Իր Որդուն ուղարկեց
Աշխարհի Փրկիչը լինելու (2):
Ով կդավանի, թե Հիսուսն է
Աստծո Միածին Որդին,
Աստված նրա մեջ կբնակվի,
Նա էլ կբնակվի Աստծո մեջ: